Հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում տոներին հաջորդող օրերին անգործության մատնվելը վատ մշակույթ է դարձել: Մասնավորապես պետական մարմինների կողմից տարվա առաջին ամսվա երկրորդ կեսից աշխատանքային ռեժիմին անցնելու փաստը չէր կարող ինչ-որ կերպ չանդրադառնալ տնտեսության վրա:
Այս տարի սակայն, ինչպես տեսանք, ՀՀ գործադիրը կոտրեց այդ կարծրատիպը և արդեն հունվարի 4-ից սկսած անցավ բնականոն աշխատանքային ռիթմին: Մասնավորապես քննարկվել է հանրապետությունում ճանապարհների անցանելիության հետ կապված իրավիճակը, հավանություն է տրվել արտահանման խթանման խորհուրդի ստեղծմանը, վարչապետը հանդիպել է ֆրանսիական Realease ընկերության նախագահին, որտեղ քննարկել է քաղաքաշինության և ենթակառուցվածների զարգացման ներդրումային ծրագրեր:

 


Հարկ է նշել նաև, որ օրեր առաջ ՀՀ վարչապետը հանդիպել է նաև ՌԴ տրանսպորտի նախարարին, որի ժամանակ քննարկված կարևորագույն կետը Վերին Լարսի անցակետում մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդիրն էր:
Վերը նշված խնդրի լուծմանն է ուղղված, այսպես կոչված «կանաչ միջանցքի» բացումը, որտեղ արագացված ընթացակարգերով կիրականացվի հայկական բեռների սպասարկում։

 

Տիգրանուհի Դավթյան