Անցած գիշեր Դիարբեքիրի Սուր քաղաքում կատաղի մարտեր են ընթացել: Հայտնի է , որ զոհվել է մեկ հատուկ ջոկատային և երկու թուրք զինվորական՝ ավագ սերժանտ և շարքային, իսկ 9-ը զինվոր ծանր վիրավորվել են, ովքեր տեղափոխվել են Դիարբեքիրի զինվորական հոսպիտալ:
Զոհված հատուկ ջոկատային է Բուհարի Աղչելիկ, ով հայտնի դիպուկահար է, իսկ զինվորականերն են՝ շարքային Ասթսուբեյ Քիդեմլի, ավագ սերժանտ Մեթին Քիլդիշ: Կան լուրեր, որ զոհերի թիվը շատ ավելի է:
Կիլիկիա Հայաստան