Անցնող տարին լի էր կարևոր տնտեսական, քաղաքական իրադարձություններով և մարտահրավերներով: Եղան բազմաթիվ բացթողումներ, տնտեսական հարվածներ արտաքին շուկայից, հաջողություններ: Իրականացվել են մի շարք ծրագրեր: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մի շարք իրադարձություններ թե տնտեսական, և թե քաղաքական առումով, բացասականորեն ազդեցեցին նաև Հայաստանի վրա:

 

Այնուամենայնիվ պետության կողմից ձեռնարկված քայլերը որոշակիորեն մեղմեցին արտաքին «հարվածները»: Ավելին՝ Հայաստանը նույնիսկ ապահովեց տնտեսական աճ: Այս պայմաններում տրամաբանական էր, որ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ակնկալում էին զրոյական կամ բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Ի տարբերություն կատարված կանխատեսումներին, այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ 3 տոկոս:

 


Մասնավորապես արդյունաբերությունում գրանցվել է 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 11.6 տոկոս, ծառայությունների ոլորտում, առանց առևտրի՝ 3 տոկոս աճ: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4.1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով: Հաշվի առնենք, որ սա եղել է Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով անկման պարագայում:

 


Պահանջարկի նման նվազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է: Կարծում եմ, որ նման ցուցանիշները ցույց է տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը և հույս ունեմ, որ գալք տարում ոչ միայն կպահպանվի այս տենդենցը, այլ նաև կունենանք տնտեսական ավելի բարձր ցուցանիշներ:

 

Տիգրանուհի Դավթյան