Փորձենք ամփոփել անցնող տնտեսական տարին: Ինչ խոսք. համաշխարհային տնտեսությունը ենթարկվեց բավական լուրջ ցնցումների: Միջազգային ֆինանսական կառույցների զեկույցներով ՝ անցնող տարին կարելի է համեմատել 2009 թվ.-ի տնտեսական ճգնաժամի հետ: Այդ ցնցումներից անմասն չմնաց նաև Հայաստանը, սակայն անգամ ծանր տնտեսական մարտահրավերների պայմաններում երկրում տեղի ունեցան բազմաթիվ տնտեսական բարեփոխումներ:
Տարեսկզբին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարած փոփոխությունների արդյունքում լուծում տրվեց փաստաթղթաշրջանառության շուրջ գոյություն ունեցող տարաձայնություններին: Դրա շնորհիվ շրջանառությունը փաստաթղթավորումով իրականացնող տնտեսվարողները սկսեցին վճարել ընդամենը 1,5% շրջհարկ:

 


Փոփոխություններից պետք է առանձնացնել նաև ընտանեկան ձեռնարկատիրությունը խրախուսող և գրեթե բոլոր պետական հարկերից ազատող արտոնությունը: Այլ կերպ ասած գերփոքր տնտեսվարողները ազատվեցին հարկերից:
Արտոնություն սահմանվեց նաև սահմանամերձ գյուղական համայնքներում տնտեսական գործունեություն իրականացնողների համար: Նրանք ազատվեցին հիմնական հարկերից:
Ոչ պակաս կարևոր էր նաև ՏՏ ոլորտի խթանումը, որը դրսևորվեց հարկային արտոնությունների տեսքով: Արդյունքում ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի ժամանակ արդեն 38 նորաստեղծ ձեռնարկություն ցուցադրում էին իրենց աշխատանքները: Սպասվում է, որ մասնավոր-պետություն համագործակցության շնորհիվ շուտով կկառուցվի երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան:
Առանձնահատուկ որոշում էր չաշխատող մայրերի համար մայրության նպաստի սահմանումը:

 

Եթե նախկինում այն տրվում էր շուրջ 13 000 աշխատող կնոջ, ապա հաջորդ տարվանից դրանից կօգտվի շուրջ
30000 չաշխատող կին:
Այս տարի ՓՄՁ-ների թիվը ավելացավ 8000-ով:
ԵՏՄ անդամ երկների շրջանակում ամենամեծ տնտեսական աճն արձանագրած Հայաստանը կարողացավ դիմակայել անցնող տարվա մարտահրավերներին:

 

Մարինա Ներսեսյան