Չնայած նրան, որ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությանը ուղեկցում էին դժվարությունները, այնուհանդերձ հաջողվեց ապահովել աշխատավարձերի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ։ Տարեկան 4,1 տոկոս գնաճի պայմաններում աշխատավարձերն ավելացան ավելի քան 8,5 տոկոսով։
Վերը նշվածը թույլ տվեց որոշ չափով մեղմել արտաքին աղբյուրների հաշվին ստացվող եկամուտների անկման հետևանքով ձևավորված սոցիալական լարվածությունը։ Հատկանշական է տարեվերջին Հայաստանում միջին աշխատաարձը կազմեց 181,4 հազար դրամ։ Այն 14,5 հազար դրամով ավել է նախորդ տարա նույն ժամանակահատածի ցուցանիշից։

 


Հարկ է նշել, որ աշխատավարձերի աճը գրեթե համաչափ դրսևորում է ստացել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատածում։ 2014-ի համեմատ պետական հատվածում աշխատավարձերն ավելացել են 14,4, մասնավորում՝ 14,1 հազարով։ Առաջինում այն կազմել է 161,5 հազար, երկրորդում՝ 209,1 հազար դրամ:

 

Նարեկ Սարգսյան