Նվիրյալ հայորդիների պակաս հայ ժողովուրդը ոչ մի անգամ չի զգացել, անկախ նրանից թե պատմական ինչպիսի շրջափուլում է ապրել, և իրականում ինչ մարտահրավերների առաջ է կանգնած եղել: Հայ հասարակությունը շատ հաճախ չի ճանաչում իր նվիրյալ հայորդիներին, որոնք պետության և ազգի համար մատուցել են բավականին մեծ ծառայությոններ. նրանցից կառանձնացնենք Դանուշ Շահվերդյանին:

 


Դանիել (Դանուշ) Շահվեդյանը ծնվել է 1882, հունվարի 11-ին Լոռու մարզի Այգեհատ գյուղում (նախկինում գյուղը կոչվել է Իկհատ, այնուհետև ի պատիվ իր զավակի' Դանուշավան), հեղափոխական շարժման ակտիվ մասնակից, կուսակցական ու պետական գործիչ, ՀԽՍՀ գլխավոր դատախազ։
Շահվերդյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսում։ 1911 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև իր ակտիվ մասնակցությունն ունեցել Հայ սոցիալ-դեմոկրատների միության ստեղծմանը, ինչպես և բոլշևիկյան «Կայծ», «Մեր խոսքը», «Բանվորի կռիվ» թերթերի հրապարակմանը: 1903 Դանուշն իր լուման է ներդրել նաև ՌՍԴԲԿ Կովկասի կազմակերպությունների 1-ին համագումարի աշխատանքներին։ Շահվերդյանը հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է դեռևս 1902 թվականից' դառնալով ՌՍԴԲԿ անդամ, 1904-ից' կուսակցական։ 1921 և 1924-1928 թթ. եղել է ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ առևտրական ներկայացուցիչը Թուրքիայում։ 1922-1923 թթ.' ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ Շահվեդյանը մեծ ավանդ ունի հայրենադարձության կազմակերպման գործում։ 1928-1929 թթ.' ՀԽՍՀ Կարմիր Խաչի ներկայացուցիչ Անգլիայում, Գերմանիայում և Բելգիայում, իսկ նա 1928 թվականից աշխատել է ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատում։

 


Շահվերդյանը եղել է մեծ ինտելեկտի և կուլտուրայի տեր անձնավորություն: Իր աշխատած բոլոր ոլորտներում եղել է պետության նվիրյալ և ամեն միջոց ձեռնարկել' պատերազմից և Եղեռնից քայքայված ու կեղեքված ազգի մասնիկները վերամիավորելու համար: Նրան մեծ հարգանքով ու ակնածանքով էին վերաբերվում ժամանակի հեղափոխական թևի ներկայացուցիչները' Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Սերգո Օրջոնոկիձեն, ինչպես նաև մշակույթի մեծերը' Հովհաննես Թումանյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ:
1935-36թթ-ին Շահվերդյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Հայ օգնության կոմիտեի ակնառու գործիչ, գրող, Ֆրանսիական պայքարի ապագա մարտիկ Միսակ Մանուշյանի հետ: Հենց այդ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր հայրենադարձների Շահվերդյանը ապահովել է, սննդով հագուստով, տեխնիկայով ու դեղորայքով:
Հարկ է նշել, որ վերջինիս ջանքերով բազմաթիվ հայկական ձեռագրեր և արխիվային նյութեր հնարավոր եղավ վերադարձնել հայրենիք:

 


1936 թվականի մայիսի 9-ին Շահվերդյանը Հայաստան է ուղարկում հայրենադարձների մեծ խմբաքանակ, այդ թվում նաև մեծն Կոմիտասի մասունքները (չնայած այն հորդորներին, որ Խանջյանը դրան կատեգորիկ դեմ): Չնայած Խանջյանի «ինքնասպանության» մասին լուրերին' Շավերդյանը կնոջ և 9-ամյա որդու հետ նույն թվականին վերադառնում է հայրենիք: Մինչև իր ձերբակալությունը Շահվերդյանն, աշխատում է «Հայպետհրատում», այնուհետև' 1937 թվականին, Բերիայի հրամանով ձերբակալվում է և 1941 թվականին Գավառի բանտում մահանում: Զերբակալության մեջ են մահանում նաև Շահվերդյանի կինն ու եղբայրը:
Մինչև 1997 թվականը Երևանի փողոցներից մեկը կոչվում էր Շահվերդյանի անունով, որը, սակայն, վերանվանվեց Շարուրի:
Այնուամենայնիվ հասակ ժողովրդի շրջանում շարունակվում է փողոցի նախկին' «Շահվերդյան», շրջանառությունը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ պետական գործիչ Շահվերդյանը իրականում արժանի և ազգանվեր հայորդի է եղել:

 

Արմեն Հովասափյան