Star Wars VII-ն ըստ էության նույն բանն ա, ինչ Հոբբիթի տրիլոգիան՝ Մատանիների տիրակալից հետո։ Նենց չի, որ գլոբալ առումով վատն ա ինքը, պարզապես ի տարբերություն նախորդող սագայի, ինքը բացառապես կոմերցիոն պրոյեկտ ա։

 

 

Եթե շարունակենք համեմատականներ անցկացնելը այս երկու նախագծերի մեջ, ապա պետք ա մի քիչ ավելի լավ հասկանալ, թե ինչ էր Հոբբիթը։ Ուրեմն գրքային տարբերակում հոբբիթը բրոշյուրատիպ գիրք էր, իսկ Մատանիների տիրակալի հատորներից յուրաքանչյուրը 5 անգամ ավելի հաստափոր էր, քան Հոբբիթը, բայց բռնեցին համ էն 3 մասով նկարեցին, համ Հոբբիթը։ կարող էին Հոբբիթը հանգիստ մի մասով էլ նկարել, բայց ինչու անել այդպես ու աշխատել միլիարդ դոլար մի անգամ, եթե կարելի է անել 3 կտոր ու 3 անգամ միլիարդ դոլար աշխատել․․․

 

 

 

Աստեղային պատերազմների պարագայում էլ ավելի սուր ա էս փող աշխատելու պահը։ Լուկասը ավարտուն սյուժեով ու ավարտուն ցիկլով 6 մասանի էպիկական սագա էր նկարել, որը իսկական հեղափոխություն էր ֆաանտաստիկա ժանրի համար ու ապահովեց միլիարդավոր դոլարների եկամուտ։ Բայց դե ինչո՞ւ ստեղծել նոր հեծանիվ, եթե պահեստումդ ունես 6 անգամ միլիարդներ բերած հին հեծանիվ․ բռնեցին ու նոր սթորիլայն մտցրեցին, որն ինչ խոսք՝ անհամեմատ ավելի աղքատիկ ա սյուժետային առումով, քան նախորդ սերիաները ու անգամ դժվարել ա նախորդ 6-ի տրամաբանական շարունակություն դիտարկել, բայց փոխարենը հագեցած ա հատուկ էֆեկտներով, հին հերոսների քամբեքերով ու երաշխաորում ա հսկայական եկամուտ գոնե առաջին մասի համար (արդեն միլիարդ դոլարի տոմս են ծախել)։

 

 

Արդյունքում ունենք նոր հոբբիթ՝ ճխտած էֆեկտներով ու սիրուն նկարած, բայց ավելի գաղջոտ սթորիլայնով, լիքը սյուժետային կիքսերով․ Լյուք Սքայուոքերը տարիներով Յոդայի մոտ էր տքնում, որպեսզի սովորեր էն, ինչ իրա աղջիկը կտտանքների սենյակում ինքնուրույն սովորեց մի 5 րոպեում, Առաջին Միաբանությունը անհասականալի Ձևով դառնում ա ավելի հարուստ ու ավելի ազդեցիկ, քան Պոլպատինի իմպերիան ու կառուցում ա մեգա-զվեզդասմեռծի՝ անհասկանալի ա թե ոնց, պարզվում ա, որ սիթհերը բացի Վեյդերից ու Պոլպատինից էլի դեմքեր ունեին, որը մեծ հոլոգրամմայի տակ ա թաքնված և այլն, և այլն...

 

 

Մի խոսքով, Star Wars ի երկրպագուների համար էս ֆիլմը ոնց որ թմրանյութի նոր դոզա լինի, որը որակով էն չի, բայց դե նենց էլ չի, որ զզված ես դուրս գալիս կինոթատրոնից։ Սագայի մեջ նոր մտնողների համար էլ 7-րդ մասը նայելը անպայմանորեն կառաջացնի նախորդ 6 մասերը նայելու ցանկություն, եթե հավանեն սա։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան