Կոռուպցիան նույնքան հին ախտ է որքան այն հնագույն մասնագիտությունը։ Նախամարդը ևս կոռուպցիայով վարաքված է եղել։ Երբ որևէ որսորդ մի չաղ անտիլոպ է սպանել, ապա անպայման լյարդի համեղ պատառները որպես կաշառք տարել նվիրել է իրենց ցեղապետին որպեսզի սա իր թիկնապահ շակալներին քսի չտա այս քաջ որսորդի վրա և չխանգարի նրա բարեհաջող որսին։
Ըհը, մեկը ես, աշխարհի ամենաանկաշառ մարդկանցից մեկն եմ։ Երբեք հասարակության մեջ չեմ զբաղեցրել այնպիսի դիրք որպեսզի մարդիկ ինձ կաշառք տային։ Բայց արի ու տես որ ես էլ եմ կաշառք վերցրել։ Մի ասպիրանտ ունեի, ծնունդով այրումցի էր։ Սա մի անգամ գյուղ էր գնացել ու հետը Այրումի դեղձ էր բերել։ Գիտեր որ իմ ամենասիրած միրգը Նոյեմբերյանի նարինջ դեղձն է, բերեց ու ինձ տվեց յոթը հատ նարինջ դեղձեր։ Համեղ դեղձեր էին, մինչև հիմա համը բերանումս է մնացել։ Չէ, դեղձի համը չէ, այլ կաշառքի։

 


Այնպես որ կաշառքը շատ համեղ թիքա է ու մեկ անգամ վերցնողի բերանում համը մնալուց հետո նա ամեն ինչ կանի որ հա վերցնի։
Կաշառքը թմրանյութին հար և նման բան է ; Ծակվեցիր մեկ կամ մի քանի անգամ, վերջ, այլևս դու այդ զիբիլի գերին ես։ Տուն տեղդ, ընտանիք բարեկամդ կծախես ու կուրանաս մենակ թե պահանջված պահին այդ թույնը կլլես ու դինջանաս։ Այդպես էլ կաշառքն է։
Թմրամոլության դեմ մարդկության դարավոր պայքարը ավարտվեց այդ նյութի օրինականացմամբ։ Հիմա եվրոպական շատ երկրներում թեթև թմրանյութը օրինականացված է։ ԱՄՆ-ում ևս այդ պրոցեսը արդեն սկսվել է։ Այսինքն մարդկությունը գտավ որ թմրամոլության դեմ լավագույն միջոցը թեթև թմրամոլության լեգալացումն է։

 

 


Կաշառակերության դեմ անողոք պայքար մղելուց հոգնած բազում առաջատար երկրներ վաղուց նրա թեթև տեսակը՝ կենցաղային կոռուպցիան լեգալացրել են ու այլևս այդ հարցով լուրջ պրոբլեմներ վաղուց չունեն։ Իսկ բարձր էշելոններում խոշոր կաշառակերությունը ինչպես եղել է անցյալում, նույնպես կա հիմա ամենուր ու անխտիր, դեռ մի բան էլ առավել ծաղկած ու բարգավաճած։
Բերեմ ասածս վերջին միտքը ապացուցող օրյնակներ ԱՄՆ-ի վերաբերյալ։

 


Առողջապահությունը, կրթությունը, դատա-իրավական համակարգը, պետական մարմինների հետ քաղաքացու հարաբերությունները այնպես են կազմակերպված որ քաղաքացին նախօրոք կամ հետո մուծում է այդ մարմիններին այնպիսի գումարներ որոնք ապահովում են նրանց ծառայողներին բավականին բարձր եկամուտներ և այդ իսկ պատճառով նրանք այլևս քաղաքացուց իրենց ծառայության դիմաց ավել գումար շորթելու կարիք չունեն։ Ավելին, եթե նրանցից մեկնումեկն էլ հանակրծ կգնա այդ արգելված քայլին հենց համակարգը ինքը նրա դեմը կառնի որպեսզի չարատավորվի իր բարի համբավը և ինքը զրկվի իր օրինական եկամուտներից։

 


Այնպես որ կաշառակերության դեմ միակ գոծուն միջոցը այն օրինականացնելն է տվյալ հասարակության գրպանին համապատասխան օրինական մուծումների տեսքով։ Կաշառակերության կենցաղային տարբերակն է ամենատարածվածը և այն արմատախիլ է արվում հենց ասածս այս լեգալացմամբ։
Մնացած ամեն ինչը լոկ դատարկ լոլոներ են և որևէ արդյունքի հասցնել չեն կարող։
Բարձր ոլորտների մեծ կաշառակերությունը վերացնելը բացառվում է։ Այն եղել է, կա և կլինի ամենուր և ցանկացած ամենազարգացած երկրում։
Այնպես որ Սահակաշվիլին թող շատ գլուխ չտանի իր շատախոսությամբ։ Նա Ուկրաինայի թագն է ուզում ԱՄՆ-ի հանձնարարությամբ Ռուսաստանի հետ կոշտ կենֆրոնտացիայի շարունակման նպատակով ։ Իսկ վերջնական նպատակը Ռուսաստանի քայքայումն է որպես միասնական պետության, նրա մասնատումը և Սիբիրի անսպառ բնական հարստությունների յուրացումը հզորների կողմից։

 

 

 

Համլետ Աբրահամյան