Գաղտնիք չէ, որ ընթացիկ տարին լի էր դժվարություններով ինչպես Հայաստանի այնպես էլ համաշխարհային տնտեսության համար:
Ուսումնասիրելով ՀՀ տնտեսության վրա ազդող արտաքին գործոնները, դժվար թե հնարավոր լիներ կանխատեսել, որ տարին կունենա նման ավարտ:

 


Տարեկան 4,1 տոկոս գնաճի պայմաններում աշխատավարձերն ավելացան ավելի քան 8,5 տոկոսով (181,4 հազար դրամ)՝ ինչը 14,5 հազար դրամով ավել է նախորդ տարա նույն ժամանակահատածի ցուցանիշից։
Դա հնարավորություն տվեց որոշակիորեն մեղմել տրանսֆերտների կրճատման հետևանքները: Շատ կարևոր է, որ աճը համաչափորեն դրսևորվեց ինչպես պետական,այնպես էլ մասնավոր հատվածում:
Նախորդ տարվա համեմատ պետական հատվածում աշխատավարձերն ավելացել են 14,4 հազար դրամով, իսկ մասնավորում՝ 14,1 հազարով։ Առաջինում այն կազմել է 161,5 հազար, երկրորդում՝ 209,1 հազար դրամ:

 


Տնտեսական անկյուն