Վերջին տարիներին աշխատանքներ են տարվում կենսաթոշակները բարձրացնելու նպատակով: Այդ ամենի արդյունքում հիմնական կենսաթոշակի չափը 13 հազարից դարձել է 16 հազար դրամ, ավելացել է նաև աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:
Երկու տարվա ընթացքում միջին աշխատանքային կենսաթոշակի չափը ավելացել է մոտ 10 հազար դրամով: Ընդանուր առմամբ այս գործընթացը ապահովելու համար պետական բյուջեից լրացուցիչ հատկացվել է 30 միլիարդ դրամ:

 


Այս տարում բարձրացվել են նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Արձանագրվել է զինվորական կենսաթոշակների չափերի բարձրացում: Բարձրացվել են համապատասխանաբար հիմնական կենսաթոշակի չափն ու զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:

 


Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հատկացվող կենսաթոշակներից մեկը փոխարինվել է պարգևավճարով, որը գերազանցել է նախկին թոշակը 40­-50 տոկոսով: Դրա շնորհիվ մոտ 6 հազար 300 անձ ստացել է պարգևավճար:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա 2016 թվականի հունվարի մեկից մայրության նպաստ կտրամադրվի 30 հազար չաշխատող մայրերի, ինչի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվել է 4 միլիարդ դրամ:

 

Մարինա Ներսեսյան