Հայաստանի կողմից որդեգրած «Բաց երկինք» քաղաքականությունը շարունակում է տալ իր արդյունքները:
Հաջորդ տարվա փետրվարից սպասվում է, որ Քաթարական ավիաընկերության կողմից կգործարկվի Դոհա-Երևան չվերթը: Բացի այդ քննարկվում է նաև Երևան-Հռոմ չվերթ իրականացնելու տարբերակը:
Նման հետաքրքրությունը արտասահմանյան ավիաընկերությունների կողմից կապված է մեր ավիաշուկայի բավական գրավիչ լինելու հետ: Այս տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է երեք միջազգային ավիացիոն ցուցահանդեսի, որոնք ուղղված են եղել բաց երկնքի քաղաքականության խթանմանը:

 


Այս տարվա ընթացքում Հայաստան մուտք գործեց Հունական «Էգեյան ավիաուղիներ» ընկերությունը: Սպասվում է որ հաջորդ տարեսկբից հայկական շուկա կվերադառնա Լեհական LOT ավիաընկերությունը: Ինչ վերաբերում է բավականին քննարկված «Չեխական ավիաուղիներ» ընկերությանը,ապա արդեն մի քանի օր է, ինչ թռիքչները մեկնարկել են:

 


«Բաց երկինք» քաղաքականության շնորհիվ իջել են նաև ավիատոմսերի գները: Նվազումը տարբեր ուղղություններով կազմել է 10-50 %:

 

Կարեն Մկոյան