Իրավիճակն Ադրբեջանում բոլոր առումներով ծայրահեղ լարված է...Ամենավտանգավորն այստեղ բարձրապաշտոնյաների և դիվանագետների հոգեկան շեղվածության խնդիրներն են,ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ի.Ալիևի համար...Այսօր բոլորին զարմացրեց ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին արտակակարգ և լիազոր դեսպան,քաղաքական վերլուծաբան Հիքմեթ Հաջիզադեն...Այս խղճուկը,մոռանալով իր երկրի "ո՛վ" լինելու և հնարավորությունների մասին հարցազրույց է տվել ազերիական Meydan TV հեռուստաընկերությանը և մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսում քննարկման ներկայացված "Ադրբեջանի պաշտոնյաների և գործարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու" մասին օրինագիծը...Հաջիզադեն անասանելի ջղաձգումների մեջ է ընկել լրագրողի այս հարցից և հայտարարել."ԱՄՆ-ն դեռ շատ կզղջա,որ Կոնգրեսում քննարկում է Ադրբեջանի հարցը...

 

ԱՄՆ-ն դեռ ականատես կլինի,թե ինչ հզոր երկիր է Ադրբեջանը...ԱՄՆ-ն դեռ ծնկի է իջնելու Ադրբեջանի առաջ,ինչպես ժամանակին իջավ Գերմանիան...Մի՞թե ԱՄՆ-ում չտեսան,թե մեկ տարի առաջ մենք ի՛նչ արեցինք Գերմանիայի հետ...Մենք ամերիկացիներին կքշենք մինչև վերջ և հաղթանակը մերն է լինելու...Սակայն, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Գերմանիայի նման ծնկի կգան մեր առաջ, և մենք բոլորին նույն անկյունում կկանգնեցնենք....Ադրյունքում,մենք ադրբեջանական դրոշը կմխրճենք Նյու Յորքի կենտրոնում՝ ահաբեկիչների կողմից կործանված այն երկու շենքերի տեղում..."

 


"Երևակայական հիվանդությամբ" տառապող սույն ազերի դիվանագետը Ի.Ալիևի՝Ադրբեջանի անասելի հզորության մասին ամեն անկյունում արվող հայտարարությունների զոհն է...Հաջիզադեն նաև չի թաքցնում,որ երկրպագում է ահաբեկիչներին,որոնք 2001թ-ին ահաբեկչություններ կազմակերպեցին ԱՄՆ-ում...Այս հոգեկան հիվանդն իրոք հավատում է իր բարբաջանքներին...Տեսնե՞ս Գերմանիայում գիտեն,որ անցյալ տարի ծնկի են եկել Իլհամ Ալևի առաջ...Թե՞ դա գիտեն միայն Ալիևն ու իր անկառավարելի դեսպանը...Անգելա Մերկելը որ իմանա այդ մասին՝շրջազգեստ կհագնի...
Իսկ եթե լուրջ,ապա ազերի դիվանագետի հայտարարությունը հոգեբույժի վերլուծության է արժանի...

 

Գագիկ Համբարյան