Հայ-իրանական հարաբերությունները ունեն զարգացման միտում: Այդ մասին են վկայում պետական պաշտոնյաների տարբեր մակարդակներով հանդիպումները, ինչպես նաև երկկողմանի գործարար համաժողովները:
Այս պահի դրությամբ իրանական ուղղությամբ երկու էլեկտրամատակարարման գծերը ամբողջովին ծանրաբեռնված են: Իսկ ահա գազամուղը 20 տոկոսից էլ քիչ է ծանրաբեռնված՝ տարեկան 2.2 մլրդ խորանարդ մետր հզորության դեպքում միայն 375 մլն է օգտագործվում:
Սպասվում է, որ մինչև 2019 թ. Հայաստանը կկարողանա քառապատկել Իրանի հետ «էլեկտրականություն գազի դիմաց» սխեմայով փոխանակությունը:

 


Դրա շնորհիվ հնարավոր կլինի ապահովել երկու երկների միջև
երրորդ էլեկտրամատակարարման գիծը, որի կառուցումը կավարտվի մինչև 2018 թվականը:
Դրանից հետո օրակարգում կլինի գեներացիայի ավելացումը:
Սպասվում է, որ Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում կսկսվի նոր էներգաբլոկի շինարարությանը: Այն կդառնա Հայաստանում իրանական գազով աշխատող երկրորդ էլեկտրակայանը:
Արաքսի իրանական կողմում ևս մեկ ՀԷԿ կկառուցվի: Ֆինանսական աջակցությունը լինելու է իրանից: Աշխատանքների ավարտից հետո, այն կանցնի հայկական կողմին:

 

 

Կարեն Մկոյան