Սոցիալական հարցերի ընդհանուր ցանկում կառավարությունն առաջնահերթություն է տալիս զինվորականների կարիքների բավարարմանը: Գործադրի ս.թ. հունիսի 10- ի որոշմամբ հուլիսի 1- ից սահմանվեցին'
-զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը' 16 հազ. դրամ (14 հազ. դր. փոխարեն), զինծառայության 1 տարվա արժեքը' 1500 դր.(1300 դր. փոխարեն),
-պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար' 36 հազ. դր. (31 հազ. 500 դր. փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար' 26 հազ. դր. (23 հազ 100 դր. փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար' 18 հազ. դր. (15 հազ. 750 դր. փոխարեն),
-պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի շարքային անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը' 24 հազ. դր., իսկ երկու ծնողին կորցրած' 18 տարին չլրացած երեխայի դեպքում' 80 հազ. դր. (21 հազ. և 70 հազ. դր. փոխարեն):
2015թ. հուլիսի 1- ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափն ավելացավ 14 տոկոսով, սպայական անձնակազմի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը' 14,4 տոկոսով և այլն:
Նախորդ' հունիսի 4- ի նիստում կառավարությունն առաջարկել էր նոր արտոնություններ սահմանել առաջին գծի զինծառայողների համար' հավանություն տալով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի լրացումների նախագծին: Առաջարկվել էր և հետագայում Ազգային ժողովը հաստատեց մի դրույթ, որով առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձևակերպելիս այդ ժամանակը կհաշվարկվի կրկնակի չափով:
Փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են, և ընդունված որոշումը դրա ապացույցն է:
Կառավարության նիստերում զինծառայողների սոցիալական հարցերի քննարկման և լուծման օրինակ է նաև ս.թ. օգոստոսի 13- ի նիստի որոշումներից մեկը: Դրա ընդունմամբ ապահովվեց զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մինչև 2015թ. տարեվերջ լիարժեք կազմակերպումը և ֆինանսավորումը: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ, փաստորեն կրկնապատկվել է ֆինանսական այդ հատկացումը' ավելի վաղ տրամադրված 50
Կարեն Մկոյան