- Ես քեզ հասկանում եմ: Դու նայում ես մեզ ու չես հավատում, որ երբևէ մենք կարող էինք իրար անսահման սիրել: Բայց դա ճշմարիտ է: Մենք հիմա էլ ենք սիրում: Պարզապես մեր զգացմունքները խաղաղվել են: Հասունացել են: Ես սիրում եմ հորդ: Նա էլ ինձ է սիրում: Սակայն հասուն կյանքը... Այն ուրիշ է: Պայքարում ես ամենօրյա հոգսերի դեմ և մոռանում ես գլխավորը: Մոռանում ես մարդկանց ասել, թե որքան կարևոր են նրանք քեզ համար:
ՌԱՅՉԵԼ ՈՒՈՐԴ
«Մութ ջուրը» գրքից
Հովիկ Չարխչյան