Այս օրը ազերիները դեռ երկար կհիշեն...Աշխարհի ամենակայուն դրամամիջոցը,որով սիրում էր հպարտանալ թուրք-շիաների սուլթան Իլհամ Առաջինը,կտրուկ գահավիժեց...Ազերիական մանաթը,որը Կենտրոնական Բանկի որոշմամբ անցավ լողացող փոխարժեքի,այս պահի դրությամն արժեզրկվել է 50%-ով...Խանութների սեփականատերերը առավոտվանից փակ էին պահում իրենց "օբեկտների" դռները,սակայն իշխանությունների պահանջով դրանք բացվեցին...

 

 

Ստացվեց այն,ինչ պետք է լիներ...Ազերիները մասսայաբար գրոհեցին սուպերմարկետները,էլեկտրատեխնիկայի խանութները և նույնիսկ դեղատները...Մարդիկ գնում են ԱՄԵՆ ինչ,միայն թե ձերբազատվեն եվրոյին նմանեցված,բայց արժեզրկված ազերիական դրամամիջոցից...Տնտեսագետները կանխատեսում են,որ սա դեռ սկիզբն է,և ամանորից հետո ազերիներին սպասում են նոր տհաճ անակնկալներ...Նրանց կանխատեսումներով մանաթը կթոթափի "մէյք ափը" և բոլորին կներկայանա այնպիսին,ինչպիսին կա՝1դոլլարը կարժենա 3-5 մանաթ(այժմ 1 դոլլարն արժե 1,7 մանաթ)...Մանաթն իր հզորությամբ պարտական էր նավթին...Նավթի գների անկման հետ մեկտեղ գահավիժեց նաև ազերիների դրամամիջոցը,որն այս տարում արժեզրկվել է մոտ 100%-ով..Առաջին անգամ մանաթն արժեզրկվեց 35%-ով այս տարվա փետրվարին...

 

 

Այսօր էլ ժողովրդին բացատրելու համար,թե ինչու այսպես ստացվեց Ի.Ալիևը լրատվական արտահոսք է կազմակերպել,ժողովրդին տեղեկացնելով,որ եթե անցյալ տարի Բաքուն նավթի վաճառքից ստացել էր 20,713 միլիարդ դոլլար,ապա այս տարի՝8,259միլիարդ դոլլար...Այսպիսով,մեկ տարվա մեջ Ազդրբեջանը կորցրել է 10 միլիարդ դոլլարից ավել գումար...Հետաքրքիր է,որ սեփական ծախսերի,նավթախավիարային դիվանագիտության և անիմաստ զենք գնելու համար Ալիևը գումար գտնում է,բայց ժողովրդի սոցիալական պահանջերն ապահովելու համար գումար արդեն չկա...
"Կովկասյան Դուբայի"՝Բաքվի բնակիչներն այս օրը անցկացրել են այսպես(տես՝ նկարները)

 

 

Գագիկ Համբարյան