Սա 122մմ տրամաչափի Դ-30 հաուբիցն է։ Այս գիշեր հակառակորդը 4 արկ է արձակել սրանից մեր վրա։ Բացի դրանից, մոտ 400 ական էլ տարբեր տրամաչափի ականանետներից է արձակել, ինչպես նաև մի քանի տասնյակ հրթիռներ են արձակվել նռնականետներից ու TR-107 կայանից։

 

Խփում են խորքից ու խփում են ոչ միայն դիրքերին։ Ասում են, թե անգամ իրենց առաջին գծից են զորքը հետ քաշել։ Տպավորություն է, որ ամեն ինչ անում են, որ գոնե շփման գծի ինչ որ հատվածում լոկալ գործողություն ձեռնարկենք ու զորքերն առաջ տանք։

 

Սա կարող է տարօրինակ թվա, որովհետև թվում է, թե ի՞նչ շահ ունի Ադրբեջանը՝ թեկուզ լոկալ մասշտաբով դիրքեր զիջելու, եթե էս 20 տարի ա պատմում ա, որ մեզ մենակ գլխարկներով էլ կջարդեն։ Իրականում պարզապես պետք է հետևել Ադրբեջանի ներքին նորություններին ու ամեն ինչ իր տեղն է կանգնում։

 

Ալիևի համակարգի վիճակը՝ կոճակ ա։ Էս մեկ տարում իրենց նավթադոլարների պաշարներից միլիարդներ ծախսեցին՝ մանաթի կուրսը պահելու համար, իսկ հիմա արդեն լողացող կուրսի են անցել։ Դա բնականաբար չի կարող կտրուկ չվատթարացնել ներքին լարվածությունը, իսկ այդ լարվածությունն իր հերթին կարող է պայթյունավտանգ դառնալ, եթե մի այլ խողովակով չսուբլիմացվի նեգատիվը։ Ու ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ խողովակը։ Դե իհարկե՝ Արցախյան հակամարտությունը։

 

Պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ ես չեմ հասկանում, թե հույսը ինչի վրա ա դրել բեղավոր սուլթանը։ Ասենք մենք ենք ու իրոք առաջ ենք գնում․ բա որ որոշեցինք կանգ չառնել ու չբավարարվեցինք լոկալ հաջողություններով․․․

 

Հ․Գ․ Էս ամեն ինչից ծուղակի հոտ էլ ա գալիս։ Չերեզչուռ յանի են թուրքերն ու ամերիկացիք շիրա տալիս, որ լայնամասշտաբ գործողություններ սկսվեն։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան