Էս արդեն լրիվ անեկդոտ ա։ Ոնց ասվում ա, սա կլիներ ծիծաղելի, եթե այսքան տխուր չլիներ...
«Ժողովուրդը» անդրադարձել ա էն մեր թվանոց 2 հատ բիոզուգարաններին, որոնց համար բյուջեից 124 միլլիոն դոլար փող էին դուրս գրել, ու որոնք ըստ մեր հանճարեղ նախարար Վաչե Գաբրելիանի, պետք է տուրիզմի զարգացումը Հայաստանում մի նոր որակային հարթություն տեղափոխեին։
Ես իհարկե կարող եմ ընդունել, որ տեսականորեն հնարավոր է, որ հատուկ 150000 դոլարանոց զուգարանից օգտվելու համար տուրիստների հերթեր կարող են գոյանալ, բայց դե տնաշեններ, էդ զուգարանին կարոտ նացած տուրիստները ո՞նց են զարգացնելու մեր տուրիզմը, եթե զուգարաններից մեկը փակ է (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտինը), իսկ մյուսը դեռ դուզգյուլի չշահագործած՝ փչացել է...
«...Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Զուգարանը տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատել, միացրած թողեցին ու գնացին: Երեկ էլ երկու պարսիկ մոտեցան, մի կերպ հասկացա, որ զուգարանի կարիք են զգում: Ասացի, որ չի աշխատում, խեղճերը մոտեցան, մի քանի կոճակ սեղմեցին ու փոշմանած գնացին: Էս վերջերս էլ մի աղջիկ եկավ, ես էլ նրանից հետաքրքրվեցի, թե երբ է աշխատելու, պատասխանեց, որ հանձնելու են եկեղեցուն»:
Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանը անսարքության պատճառով չի աշխատում. «Ինչ տեղադրվել է, երբեւէ չի աշխատել: Դե պետք է ազգային մրցունակության հիմնադրամից գան, ինչ-որ անսարքություն կա, վերացնեն, որ շահագործման հանձնեն: Պետք է համապատասխան մասնագետ գա, որ այդ անսարքությունը վերացնի: Բայց ապրիլին են գալու վերանորոգեն, ոչ հիմա: Ասել եմ' մասնագետնե՛ր, փորձարկե՛ք, նո՛ր հանձնեք համայնքներին»։»
Ես նենց եմ մեկ-մեկ ափսոսանք զգում, որ մեր երկրում գողության հաար ոչ ձեռք են կտրում... ավելին, ափսոսում եմ, որ հիտլերյան «գազենվագեններ» չունենք, որովհետև էն ցինիզմը, որը դրսևորում է կառավարությունը արժանի է գազային խուցում «լուծում ստանալուն»։