Սահմանամերձ գոտում գտնվող Տավուշի մարզը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Առհասարակ սահմանամերձ գոտում ապրող բնակչությունն արժանացել է պետության առաջնային ուշադրությանը:
Տավուշի մարզում իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, տրվում է զգալի աջակցություն՝ ենթակառուցվածքների բարելավումից մինչև բնակչության զբաղվածության ապահովում
Գործադիր մարմնի այսօրվա որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվելու է 130 մլն դրամ՝ ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես գազաֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի համաֆինանսավորման համար:
Մարզում առկա խնդիրներից է նաև գործազրկությունը: Այդ ուղղությամբ գործադիրը 60 մլն դրամ դրամ է հատկացնում ՝ մարզում ժամանակավոր զբաղվածության ապահովման պիլոտային ծրագրի փորձարկման համար:

 


Ծրագրով լինելու են աշխատանքներ կապված ՝ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների և միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների բարեկարգման. լուսավորության ապահովման, ինչպես նաև բնակչության համար պաշտպանական նշանակութուն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների հետ:

 

Արմեն Վարդանյան