Երջանիկ Աբգարյան

Եւ այսպես.
Ստեփանավանի օդանավակայանը եւ Բալահովիտի ռազմակայանն էլ ենք հանձնում ռուսներին:
Ստեփանավանի օդակայանը Հայաստանը կարող էր օգտագործել որպես ռազմական օդակայան, բայց անտերության էր մատնվել, իսկ հիմա նրա տերն է դառնում ԱՊՀ-ի անվան տակ թաքնվող ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ծառայեցվելու է որպես կոչվող տարածաշրջանի երկրների աղետյալ վայրերին հասցնող ուղղաթիռային օդակայան:
Սա իհարկե շղարշ է, Իսկ Բալահովիտի ռազմակայա՜նը...
Բալահովի ռազմակայանը դառնալու է ՀԱՊԿ հենակետ...
Այո, այո դուք չեք սխալվում, սրանք այն ուժերն են,որոնք անցյալ դեկտեմբերին կնքված համաձայնագրով նախատեսվում են նաեւ օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների ներսում ժողովրդական հուզումները ճնշելու համար:
Սերժիկի պետական դավաճանության եւս մեկ ապացույց:
Ամենանողկալին այն է, որ այդ գաղափարը՝ ՀԱՊԿ-ին օժտելը իր անդամ երկրների ներքին գործերին միջամտելու լիազորությամբ ներկայացվել է իբրեւ Հայաստանի նախաձեռնություն, որի համար նախանցյալ դեկտեմբերի հերթական նիստում Ուզբեկստանի նախագահ Քերիմովը կարելի է ասել թքել էր Սերժիկի երեսին, իսկ ամիսներ անց հենց դրա պատճառով Ուզբեկստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից: