Գործազրկության մակարդակը նվազեցնելու համար հաճախ կիրառվում է ժամանակավոր զբաղվածության ապահովման մեխանիզմը:
Դեռ մեկ ամիս առաջ գործադիր մարմնի որոշմամբ հաստատվեց
«Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» փորձնական ծրագիրը:
Այն իր մեջ ներառում է մարզի 44 սահմանամերձ համայնք: Ընդանուր առմամբ ծրագրին մասնակելու է 397 գործազուրկ: Նախատեսվում է, որ մեկ աշխատանքային օրվա համար մարդիկ կստանան 7 հազ. դրամ, ինչպես նաև նպատակային սոցիալական վճար:

 

Ծրագրերի շրջանակներում իրականացվում են դպրոցների և մանկապարտեզների տարածքներում պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական, հենապատերի և ճանապարհների վերականգնման, համայնքի այգու, գերեզմանատան ցանկապատերի, հուշարձանների տարածքների բարեկարգման, ջրամբարների վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհների կոպիճապատման և խճապատման, սելավատարների մաքրման ու ամրացման, ցերեկային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ:

 


Ծրագիրը միանգամից երկու հարց է լուծում: Մի կողմից նվազում է գործազուրկների թիվը, մյուս կողմից լուծում են ստանում համայնքային նշանակության մի շարք խնդիրներ:

 

Կարեն Մկոյան