Բազմազան սննդի անհասանելիությունը, վարակիչ հիվանդությունները և աղքատությունը հանգեցնում է վիտամինների և հանքանյութերի պակասի:
Երկաթի պակասը բերում է լուրջ հետևանքների: Այն կարող է հանգեցնել սակավարյունության, անեմիայի, հիվանդացման հաճախականության: Այն նվազեցնում է աշխատունակությունը և լուրջ հետևանքներ կարող է թողնել հղի կանանց առողջության վրա:
Սննդատարրերի անբավարարության հաղթահարման համար առաջարկվում է կիրառել այլուրի հարստացման գործընթաց: Այն կբերի ալյուրի սննդային արժեքի բարձրացման, ինչպես նաև կլրացնի անհրաժեշտ միկրոտարրերի և վիտամինների բացը:

 


Այն կթուլացնի հիվանդությունների առաջացումն ու դրսևորումը: Ալյուրի հարստացումը հանդիսանում է վիտամինների և հանքանյութերի ապահովման արդյունավետ և էժան եղանակ, որը կիրառում է ստացել արդեն ավելի քան 2 միլիարդ մարդկանց սննդակարգում:
Ներկա դրությամբ արդեն 84 երկիր ունի առնվազն մեկ հացահատիկի ալյուրի հարստացման օրենսդրություն: Այս գործընթացը ունի զարգանալու միտում ամբողջ աշխարհում:

 

 


Տնտեսական անկյուն