Էներգետիկ ոլորտի բարեփոխումները օրակարգային են: Հաշվի առնելով 2013-­2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումները, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը։


Այդ նպատակով մշակվել է՝ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» փաստաթուղթը:


Ծրագրով նախատեսվում է Հայաստանում կառուցել նոր ատոմային բլոկ, որը կունենա 600 ՄՎտ ատոմային բլոկ՝ 1000 ՄՎտ­ի փոխարեն։ Արդյունքում՝ կփոխվի ներքին սպառման էներգաարտադրության կառուցվածքը, տեղի կունենան շուկայական բարեփոխումներ,ինչպես նաև կզարգանան ենթակառուցվածքները:


Երկարաժամկետ ծրագիրը հնարավորություն կտա ավելացնելու հիդրոհամակարգում և ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը, որի արդյունքում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը էներգաարտադրության կառուցվածքում կհասնի շուրջ 40 տոկոսի։

 

Մարինա Ներսեսյան