Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր facebook-յան էջում պատմել է իր և Օդեսայի մարզպետ,Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի միջև տեղի ունեցած միջադեպի մասին,որը տեղի ունեցել Ազգային բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ...Ավակովի հարցերից մեկին ի պատասխան, որը վերաբերվել է Օդեսայի նավահանգստում գործող գործարանի սեփականաշնորմանը,Մ.Սաակաշվիլին սկսել է գոռգռալ և մեղադրել է Ավակովին կաշառակերության մեջ..."Ես ինձ զսպեցի,որ չհարվածեի նրան և բաժակով ջուրը շփեցի նրա երեսին..." Իսկ Սաակաշվիլու հետագա լաչառությանն ի պատասխան Ավակովը նրան անվանել է "շիզոֆրենիկացած պոպուլիստ","դատարկամարմին,որը ոչնչի համար չի պատասխանում","գռեհիկ","մարտնչող սրիկա"...

 


Թուրք-ազերիական տանդեմի կամակատար Մ.Սաակաշվիլին վաղուց է կատարում Բաքվից և Անկարայից ստացած պատվերը՝Ավակովին վարկաբեկելը...Ազերիական ԶԼՄ-ները չեն էլ թաքցնում,որ Սաակաշվիլիի գլխավոր խնդիրներից մեկը նախկին բաքվեցի՝ հայազգի Ավակովին պախարակելու միջոցով պաշտոնից հեռացնել է...Սակայն,այս անգամ Սաակաշվիլիի բախտը չբերեց՝մի գավաթ ջուր երեսին և մի քանի քաղցր խոսքեր Ավակովի կողմից իր հասցեին...

 


Դեկտեմբերի 21-ին Միշիկոյի ծննդյան օրն է...Արսեն Ավակովը լավ կանի,եթե մի քանի կարմիր փողկապ նվիրի նրան...Կարո՛ղ է սոված է,ուտի ու մի ժամանակ ձայնը չհելնի...

 

Գագիկ Համբարյան