Չինաստանի ԿԲ-ն ևս մեկ անգամ դեվալվացիայի ենթարկեց յուանը՝ 1 դոլարի փոխարժեքը սահմանելով 6,45 յուան: Նման հաճախակի գործընթացները ունեն իրենց արդարացումը:
Ամերիկյան դոլարի արժևորմանը զուգահեռ բարձրանում է նաև յուանի արժեքը: Չինական արժույթի արժևորումը այս իրավիճակում առաջին հերթին ձեռնտու չէ հենց այդ երկրին: Գերարժևորման արդյունքում չինական արտահանվող ապրանքները գնային առումով իրենց մրցունակությունը կորցնում են' դրանով իսկ կորցնելով բազմաթիվ շուկաներ:
Այս քայլերի շնորհիվ Չինաստանը փորձում է վերացնել արտահանման ներուժի թուլացման վտանգը: Այս պահի դրությամբ երկրի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, կրճատվել են արտաքին առևտրի տեմպերը: Մասնավորապես՝ հունվար-հոկտեմբերին Չինաստանում արտաքին առևտրի ծավալները կրճատվել են 8,5%-ով, որտեղ արտահանումը նվազել է 2,5%-ով, իսկ ներմուծումը 15,7%-ով:
Եթե հաշվի առնենք Չինաստանի դերը համաշխարհային տնտեսությունում, ապա նման բացասական իրավիճակը ազդում է բազմաթիվ երկների վրա ՝ այդ թվում և Հայաստանի:
Չինաստանի կողմից ձեռնարկվող քայլերի շնորհիվ բազմաթիվ այլ երկներ կկարողանան խթանել իրենց արտահանման ներուժը:
Տնտեսական անկյուն