ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկն արդյունաբերությունն է: Ձմեռը նոր է սկսվել, բայց ամենահարավային մարզի ամենահյուսիսում անհամբեր սպասում են ձնհալին: Գարնանը' հալոցքից անմիջապես հետո, կմեկնարկի Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը, որտեղ կաշխատի հարակից բնակավայրերի ավելի քան 1700 բնակիչ: Անասնապահությամբ զբաղվող Սյունիքի Գորհայքում բնակիչներն սպասում են նախ շինարարի, ապա հանքափորի եկամտաբեր աշխատանքին:
Ինչպես գիտենք հանքավայրը կգործի Գորհայք համայնքի վարչական շրջանում' 1700 հեկտար տարածքում: Մինչև հանքավայրի շահագործումը գյուղի 9 միլիոն դրամ բյուջեին պայմանագրով ամեն տարի տրամադրվելու է 202 միլիոն դրամ հողի վարձ: Այդ գումարով գյուղապետը հասցրել է կենցաղի տունը նորոգել, անցկացնել կոյուղու համակարգ հիմա էլ անցել է խմելու ջրի ցանցի նորոգմանը:
Սյունիքում գործում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Արդիականացումից հետո աշխատակիցների թիվը կոմբինատում ավելացել է 100-ով: Իհարկե կար վտանգ, որ մոլիբդենի ու պղնձի գների նվազումը կարող էր բերել աշխատողների կրճատման. սակայն Սյունիքում կատարվող ներդրումներն ավելացրեցին, թե արտադրության ծավալը և թե աշխատակիցների թիվը:
Կարեն Մկոյան