Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ հարկային ոլորտում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ: Հարկայինի աշխատողի և գործարարի միջև շփման նվազեցումից ընդհուպ մինչև թափանցիկության բարձրացում:

 


Այդ ամենի մասին կարող ենք շատ խոսել, բայց առավել արժեքավոր է, երբ արդյունքի մասին դրական կարծիք են հայտնում միջազգային կառույցների ներկայացուցիչները: Մասնավորապես, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Հայաստանի գործող հարկային համակարգը որակեց որպես արդիական և թափանցիկ: Նա վստահություն հայտնեց, որ հարկային բարեփոխումների արդյունքում էլ ավելի կբարձրանա գործընթացի թափանցիկությունը:

 


Ըստ ՀԲ ներկայացուցչի, մեր հարկային համակարգին մինչ օրս պակասում էր հարկերի ամբողջական նկարագիրը: Նրա խոսքով' միասնական հարկային օրենսգրքի մշակումը տարիների աշխատանքի արդյունք է և արդեն պատրաստ է օրենսգրքի նախագիծը, որը շահագրգիռ կողմերի կողմից քննարկումների փուլում է:

 

 

Մարինա Ներսեսյան