Բազմիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ էներգետիկ ոլորտն ունի կատարելագործման հնարավորություններ: Խոսքը գնում է ավելի մատչելի տարբերակներով էլեկտրոէներգիա ստանալու եղանակների կիրառման ընդլայնման մասին:
Վերը նշվածի հարցին են անդրադարձել նաև այսօր կայացած կառավարության նիստում, որի ժամանակ նշվել է այն ծրագրի մասին, որի իրականացման արդյունքում մինչև 2036թ. հողմային և արևային կայաններից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը հնարավոր կլինի հասցնել 3.5 տոկոսի: Ընդ որում արևի էներգիայի հզորության սահմանը այդ պահին պետք է կազմի 70 ՄՎտ, քամունը՝ 200, իսկ գեոջերմային էներգիայի համար ներուժը պետք է կազմի 30 ՄՎտ։

 


Հարկ է նշել, որ այժմ Հայաստանում ցանցին միացած է 2 հողմային էլեկտրակայան, որոնք արտադրում են 0.1 տոկոսից էլ պակաս էլեկտրաէներգիա։ Արևային կայանների էներգիան ավելի թույլ է, դրանք գործում են միայն ինքնավար ռեժիմով։

 

Մարինա Ներսեսյան