Հայաստանի կապի մինիստր Թ. Մինասյանին.
…Հայտնի է, որ մեր հանրապետության սահմաններում հայերեն տրվող հեռագրերը ռուսերեն տառերով են տպվում, և հաշվի առնելով, որ ռուսերեն տառերով հնարավոր չէ ամեն հայկական հնչյուն ունենալ, երբեմն ծիծաղելի ու այլանդակ հեռագրեր են ստանում մեր հայրենակիցները… Մոտավորապես մեկ տարի առաջ Ձեզ առաջարկել էինք, որ հայերեն գրամեքենաները ևս տեղադրեիք հայերեն տրվելիք հեռագրերի համար: Մեր այս առաջարկը մինչ օրս մնացել է «ձայն բարբառոյ յանապատի», և պիտի չուզեինք այս կեցվածքի մեջ տեսնել արհամարհանք հայոց լեզվի ու հայ քաղաքացիների նկատմամբ, բայց և չենք էլ կարող բացատրել Ձեր այդ ակներև անտարբերությունը…
Այս բաց նամակով կրկին հիշեցնում ենք Ձեզ մեր խնդրանքը և հուսանք, որ շտապ միջոցներ ձեռք կառնեք այս տգեղ երևույթը վերացնելու համար:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ
ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ
1963 թվական, «Գրական թերթ»
Հովիկ Չարխչյան