Հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակվում է զարգանալ: Այս անգամ քննարկման թիրախում է ներկայումս ընթացող Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության հարցը:
Այս պահի դրությամբ տեխնիկա-տնտեսական փուլը ավարտվել է և արդեն ընթացքի մեջ են Վեդիի ջրամբարի շինարարության նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները:
Ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է, իսկ պատվարի բարձրությունը՝ H=72 մ: Վեդիի ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ-երի կողմից սպասարկվող համայնքները: Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը շուրջ 5 տարի է լինելու։ Վեդիի ջրամբարը նախատեսված է Արարատյան հարթավայրի ավելի քան 4,0 հազար հա հողակտորները ոռոգելու համար, որից 2.8 հազար հա-ն' մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան խնայվելու է շուրջ 12. 0 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Այլ կերպ ասած ՝ Սևանա լճի «բեռը» թեթևանալու է:
Կարեն Մխոյան