ՏՏ ոլորտը շարունակում է զարգանալ ՀՀ-ում: Նախորդ տարի այն գրանցվել է 25.2% աճ:
Ճարտարագիտական համալսարանի բազայի հիման վրա նոր՝ երրորդ սերնդի Տեխնոլոգիական համալսարան է ստեղծվելու: Օրերս Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է ՏՏ զարգացման աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մոտեցմանը:

 


Այս հարցը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է : Գերատեսչություններին վարչապետի կողմից հանձնարարականներ են տրվել ներգրավել միջազգային փորձագետների,ինչպես նաև միության ու գերատեսչությունների մասնագետների՝ այս ծրագիրը մանրամասն ուսումնասիրելու համար:
Նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը հնարավորություն կտա խթանել այս ոլորտը և էլ ավելի զարգացնել այն:

 

Կարեն Մկոյան