Գյուղատնտեսական ոլորտը գերակա ճյուղ հայտարարած երկրի համար շատ կարևոր է ունենալ անասնաբուժական կենտրոններ:
Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում Ճամբարակում բացվում է անասնաբուժարան: Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացումը նպատակ ունի զարգացնել արոտավայրերի կառավարումն ու անասնապահությունը:

 


Ծրագրով նախատեսվում է աջակցել անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառուցմանը, անասնաբույժների
վերապատրաստմանը, ինչպես նաև խթանել անասնաբույժ­- ֆերմեր համագործակցությունը:
Ծրագրի շրջանակում գործում է անասնաբուժական սպասարկման երկու կենտրոն Արագածոտի և Սյունիքի մարզերում: Նախատեսվում է նմանատիպ ևս 5 կենտրոն ստեղծել հանրապետության այլ մարզերում:
Կենտրոններն ապահովված են անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, անասնաբուժական դեղորայքով, արհեստական սերմնավորման և կաթի վերամշակման պարագաներով հագեցած դեղատներով: Յուրաքանչյուր մարզում կառուցված կենտրոնը կհամագործակցի 10 և ավելի անասնաբույժների հետ և այդ կերպ կսպասարկի ողջ մարզի ֆերմերային տնտեսությունները:

 

Կարեն Մկոյան