Պատերազմ, պատերազմ... Ինքներդ գիտե՞ք արդյոք, թե ինչի մասին եք խոսում: Որ ձեր բերանից այդպես հեշտությամբ դուրս է թռչում այդ խոսքը, դա, իհարկե, հասկանալի է, բայց ինքս չեմ կարող ձեզ հաղորդել, թե այդ ժամանակ մենք որքան վատ ենք զգում մեզ:

 

Ամբողջ տարվա ընթացքում լսել թմբուկ զարկեր, լսել միայն այն, թե ինչպես այս կողմով անցավ մի բանակ, իսկ այնտեղ՝ մյուսը, թե ինչպես նրանք անցան բլուրը և կանգ առան ջրաղացի մոտ, թե նրանք որքան թողեցին այստեղ և որքան՝ այնտեղ, թե ինչպես են խփվում իրար, թե ահա մեկը շահում է կռիվը, մյուսը պարտվում,- այս ամենը լսելն անտանելի է, գիտակցելով հանդերձ հասկանալու ամբողջ անկարելիությունը, թե իսկապես ի՞նչ և ո՞վ է շահողը ու ո՞վ է պարտվողը:

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

 

 

Հովիկ Չարխչյան