Գործադիր մարմնի և ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, պետական բյուջեի հաշվին ձեռք է բերվել մանրաձուկ:
Ըստ պայմանագրի, այս օրերին Ծովագյուղ համայնքում իրականացվելու են գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքները:
Ինչ վերաբերում է Սևանա լճին, ապա այդտեղ բաց է թողնվել 367 000 մանրաձուկ, որից 167 000 գեղարքունի և 200 000 ամառային իշխան:
Կարեն Մխոյան