Ալֆրեդ Նոբելը ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում՝ ինժեներների ընտանիքում:1894 թվականին Նոբելը ձեռք բերեց մետալուրգիական Բոֆորս կոնցերնը, որը դարձավ խոշոր ռազմամթերք արտադրող: Նոբելը իր կյանքում հավաքեց բավականին մեծ կարողություն: Եկամուտների մեծ մասը նա ստացավ իր 335 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին նրա կողմից ստեղծված «դինամիտն» էր: 1888թ-ին Ալֆրեդ Նոբելին «կենդանի թաղեցին»: Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ Լյուդվիգը, և լրագրողները սխալմամբ իրենց հրապարակումներում հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին: Կարդալով ֆրանսիական թերթերում «Մահ վաճառողը մահացել է» վերնագրով հոդվածը՝ Նոբելը մտածեց, թե ինչպես է հիշելու իրեն մարդկությունը, որից հետո նա որոշեց փոխել իր կտակի բովանդակությունը: Այն պատրաստվել է իր կողմից 1895 թվականի նոյեմբերի 27-ին և հրապարակվել է նրա մահից հետո՝ 1897 թվականի հունվար ամսին: Ալֆրեդ Նոբելը մահացել է 1896 թվականի դեկտեմբերի 10-ին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում ուղեղի արյունազեղումից:
Նոբելյան Մրցանակը շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։ Մրցանակը կազմում է 1,3 միլիոն դոլար և ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի՝ սահմանվում է հետևյալ բնագավառներում՝
Գրականություն
Ֆիզիկա
Քիմիա
Ֆիզիոլոգիա և բժշկություն
Խաղաղարարություն
1969 թվականից Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար։
Գրիգորյան Ժորա