Թուրքիան ակտիվացնում է չեչենական գործոնը և փորձում խաղարկել դեռ 90-ականների իր խաղաքարտը: Թուրքական իշխանամետ պարբերևականներից մեկը հրապարակել է այսպես ասած «Իչքերիայի հանրապետության ճակատի» հայտարարությունը, որում չեչեն մոջահեդներն իրենց հավատարմությունն են հայտնում Թուրքիային՝ նշելով, որ սպասում են Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանին: Թուրքական թերթն էլ «Չեչեն մոջահեդներ. Մենք սպասում ենք Էրդողանի հրամանին» վերնագրով հրապարակել է այդ հայտարարությունը:
Լևոն Հովսեփյան