Գյուղատնտեսության զարգացման ու ներքին արտադրանքի ներկայացման գործում շատ կարևոր դեր ունեն ցուցահանդեսների կազմակերպումը, քանի որ դրա միջոցով բազմաթիվ զբոսաշրջիկներ ծանոթանում են ՀՀ-ում արտադրվող ապրանքատեսակներին:

 


Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերվել է գինու համտես-տոնավաճառ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում ժամը 11:00-ից մինչև 21։00-ը: Վերջինիս նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում: Կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:
Հարկ է նշել, որ գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:

 

Նարեկ Սարգսյան