Օրերս CNN հեռուստաալիքը The Silk Road հաղորդման շրջանակում թողարկում է պատրաստել հայկական գորգերի մասին։ «Հայկական գորգեր. Բազմամիլիոնանոց դոլարների արդյունաբերություն» վերտառությամբ թողարկումը սկսվում է Երևանի կենտրոնում ամեն հանգստյան օրերին բացվող բացօթյա տոնավաճառից, որտեղ ցուցադրված են բազմագույն, ձեռագործ աշխատանքներ։ Հաղորդումն առաջարկում է էքսկուրս՝ ուսումնասիրելու գորգագործության հարուստ ավանդույթն ու տեսնելու, թե ինչպես է բազմադարյա արհեստը վերածվել բազմամիլիոնանոց դոլարների արդյունաբերության։

 


Հատկանշական է, որ հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվում նաև «Մեգերյան կարպետ» ընկերության գործունեության պատմությանը, որը սկիզբ է առել 1917 թվականին՝ Նյու Յորքում։ Վերջինիս գործարանում արված նկարահանումները ցույց են տալիս գորգագործության ողջ գործընթացը՝ թելի ստացումից մինչև վերջնական արտադրանք։ Մեկ կարպետ գործելն ամիսներ է տևում։ Շատերի համար կարպետ գործելն ավելին է, քան պարզապես աշխատանքը։

 

Նարեկ Սարգսյան