Մալազիայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի նախագահ Օբաման հայտարարել է, որ իրենք' ամերիկացիները, չեն վախենում Իսլամական պետությունից և անպայման կոչնչացնեն նրանց:
Դե իհարկե′, ինչու՞ վախենաք, երբ <> են կատարվում աշխարհով մեկ տեղի ունեցող ահաբեկչությունները…Իսկ հիմա էլ ռուսական ռմբահարումներից հետո հոխորտալ արդեն ոչնչացման եզրին գտնվող ծայրահեղականներին ոչնչացնելու մասին' առնվազն փարիսեցիություն է:
Զարմանալի է, որ կրկին Օբաման շեշտում է, որ ծայրահեղ իսլամիստական խմբավորումների կողմից գրաված տարածքները շատ ավելի արագ կազատագրվեին, եթե Ասադը ինչպես հարկն է պայքարեր նրանց դեմ:
Չգիտես ինչ ասես այս երկդիմի ու բացահայտ ցինիկ վարքագծին: Տո′ խելոք, որ դու և քո <> հանգիստ թողեիք, ապա Սիրիայի պետական զինված ուժերն արդեն վաղուց ոչնչացրած կլինեին ծայրահեղական իսլամիստներին, իսկ ռուսների միջամտությունից հետո առավել ևս: Այնպես որ, նախ և առաջ հետ քաշիր կամ ոչնչացրու քո այդ <> շներին ու միացիր Սիրիայի, Իրանի, Ռուսատանին և արդեն խելքի եկած Ֆրանսիայի հակաահաբեկչական գործողություններին:

 


Միացի′ր, գոնե մի անգամ տղամարդավարի, առանց հետույք խաղացնելու ու առանց երկերեսանիության…
Իսկ աշխարը կործանվում, ավերվում է, միայն ԱՄՆ-ն է կղզյակի նման զարգանում և ամրապնդում դիրքերը…Ռուսատանը մեկուսացված է, պատժված, ԱՄՆ-ի հանձնարարությամբ նրան պատժող Եվրոպան կոլապսի ու անորոշության մեջ…Ինչպես երբեք անկայուն ու քայքայման եզրին է տնտեսությունը, վախի ու խառնաշփոթի մասին էլ չեմ խոսում:
Իսկ ԱՄՆ-ը բարգավաճում է, հզորանում, դոլարը շարունակում է իր հաղթարշավը, ամրապնդում իր գերիշխող դիրքերը…

 


Իսկ Պուտինն այնուամենայնիվ կարծես խառնեց Օբամայի խաղաթղթերն ու ԱՄՆ- ստիպված է այլևս հարկադրական քայլեր կատարել…

 

Ռոբերտ Մելքոնյան