Կիսապատերազմական իրավիճակում գտնվող պետության համար սահմանամերձ բնակչության խնդիրները պետք է լինեն առաջին պլանում:


Այգեհովիտը Տավուշի մարզի գյուղերից է: Այստեղ, ցավոք, խաղողի բերքի զգալի մի հատված չի հավաքվել ՝ թշնամու կրակոցների տակ գտնվելու հետևանքով: Սահմանին ակտիվ կրակոցների պատճառով, դեռ սեպտեմբերին, մարզպետարանը որոշում կայացրեց դադարեցնել բերքահավաքը:


Բերքահավաքի դադարեցման հետևանքով տուժեց գյուղացին, ով չկարողացավ հավաքել իր հասանելիք բերքը, որը իրացնելով պետք է հոգար իր ծախսերը:


Այս խնդրին անդրադարձավ գործադիր մարմինը: Կառավարության որոշմամբ, չհավաքված խաղողի բերքի դիմաց 16 մլն դրամ է հատկացվել Այգեհովիտի գյուղացիներին, ինչը ամբողջապես կփոխհատուցի չհավաքված բերքի արժեքը:

 

Կարեն Մխոյան