Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին 2014-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ նվազել է 20,4 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 900 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 223 մլն դոլար, նվազելով 2,2 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 677 մլն դոլար, նվազելով 26,6 տոկոսով։
Միայն հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ արտահանումն նվազել է 0,7 տոկոսով, ներմուծումը' ավելացել 9,8 տոկոսով: 2014-ի հոկտեմբերի համեմատ էլ արտահանումը նվազել է 11,8 տոկոսով, ներմուծումը' 26,5 տոկոսով:
Մանե Զաքարյան