Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1, 1939թ. - սեպտեմբերի 2, 1945թ.), պատերազմ՝ երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև. մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը (համաշխարհային պատերազմ)։
Վերջինիս մեջ են ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը (աշխարհի բնակչության 80%-ը)։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երկրորդ համաշխարհային պատերազմի արխիվային լուսանկարները: