Գնաճի նվազագույն մակարդակը սահմանված է 2,5 տոկոս, սակայն Հայաստանում տարեվերջից երկու ամիս առաջ այն կազմել է ընդամենը 1,9 տոկոս:
Այդ նպատակով ԿԲ-ն որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Կարող է տպավորություն ստեղծվել որ այս որոշումը փոքր ինչ ուշացած է, սակայն ներքին և արտաքին գործոնները տևական ժամանակ է ինչ դրական միտում էին հաղորդում գնաճի մակարդակին:

 


Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը ենթադրում է տնտեսության մեջ մտնող փողի էժանացում:
Այս քաղաքականությունը ԿԲ-ն պետք է շարունակի: Իրեն այս հարցում կարող են աջակցել արտաքին գործոնները, որոնք վերջին շրջանում էլ ավելի ազդեցիկ են դառնում երկրի տնտեսության համար:

 

Արմեն Վարդանյան