Երևանի ավագանին նախատեսում է հաստատել 2016թ. տեղական տուրքերի դրույքաչափերը, որոնք մնում են նույնը, ինչ նախորդ տարիներին:
Դրույքները այս պահին չքննարկելով' ուշադրության եմ հրավիրում փոքր բիզնեսին առընչվող 2 կարևոր փաստի վրա'


1. Փոքր բիզնեսի համար սահմանված հանրային սնունդի, առևտրի օբյեկտների, ոգելից խմիչքների, ծխախոտի վաճառքի թույլտվության տուրքերը վճարվում են նախապես' եռամսյակից առաջ: Այսինքն ձեռնարկատերը, դեռ չաշխատելով, կատարում է վճարումներ, ինչը արտոնագրային վճարի հետ միասին փոքր բիզնեսի համար առաջացնում է կանխավճարների արատավոր համակարգ:

 

2. Ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը սահմանվում է ըստ գոտիների' հաշվի չառնելով բիզնեսի չափերը, վաճառքի ծավալները: Արդյունքում կենտրոնում գտնվող փոքր կրպակը կամ սրճարանը 2-3 անգամ ավել տուրք է վճարում կենտրոնում չգտվնող խոշոր սուպերմարկետից կամ ռեստորանից:

 

Ավագանու անդամներին առաջարկում եմ'
1 . Սահմանել տուրքերի վճարման այլ տարբերակներ' փաստացի աշխատելուն զուգահեռ,
2. Գոտիավորմանը կից, սահմանել բիզնեսի չափերի տարանջատում, օրինակ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունների համար սահմանել ավելի մեծ տուրք, դրա փոխարեն նվազեցնելով փոքր բիզնեսի տուրքի չափը:

 

Մեսրոպ Առաքելյան