Իտալիայի Ակվի Թերմ քաղաքում նոյեմբերի 10-ից ընթանում է շախմատի վետերանների ՝ սինյորների աշխարհի հոբելյանական ՝ 25-րդ առաջնությունն,որտեղ տղամարդկանց և կանանց 50-ից բարձր ու 65-ից բարձր տարիքային խմբերում հանդես են գալիս ընդհանուր առմամբ 38 երկրի 312մարզիկ ՝ 285 շախմատիստ ու 27 շախմատիստուհի,այդ թվում 26 գրոսմայստեր, միջազգայյին՝ 41, ՖԻԴԵ-ի ՝39վարպետ:
50-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց մրցաշարում ելույթ են ունենում 38 երկրի 100 շախմատիստ, այդ թվում 10 գրոսմայստեր, միջազգային ՝18, ՖԻԴԵ-ի ՝ 10 վարպետ :
Այս տարիքային խմբում հանրահայտ ու անվանի գրոսմայստերների ՝ Պրեդրագ Նիկոլիչի ( Բոսնիա ),Էդուարդաս Ռոզենտալսի ( Լիտվա), Յենս Քրիստենսենի (Դանիա) կողքին աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկողների շարքում կլինեն նաև հայազգի վետերան 2շախմատիստ ՝ Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր, այդ երկրի տղամարդկանց եռակի չեմպիոն (1989թ, 1995թ,և 1999թ) , 51-ամյա Գեորգի Բագատուրովն (2397), և Հայաստանի պատվիրակ, 52-ամյա Վլադիմիր Պողոսյանն(2143), ովքեր 100 մասնակիցների մեջ համապատասխանաբար անհատական 14 և 43-րդ վարկանիշներն ունեն:
Ստուգատեսին մասնակցող հայազգի շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս վիրահայ գրոսմայստեր Գեորգի Բագատուրովը :Նա անցկացրած 8 հանդիպումներից 5-ում հաղթել է ,2 պարտիայում խաղաղ դաշն է կնքել ու միակ պարտությունը կրել է բոսնիացի հայտնի գրոսմայստեր Պրեդրագ Նիկոլիչից: Ի դեպ, հենց վերջինս էլ 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6,5-ական միավորով նրան հետապնդում են լիտվացի Էդուրդաս Ռոզենտալիսը, ԱՄՆ ներկայացնող Ալեքսադր Իվանովն ու Գեորգ Մոհրը (Սլովենիա): Բագատուրովը 6 միավորով ընթանաում է 5-րդ տեղում և հիանալի հնարավորություններ է պահպանում առաջնության մրցանակակիր դառնալու համար:
Իր ակտիվում 4 միավոր գրանցած Վլադիրմիր Պողոսյանը ընթանում է 55-րդ տեղում:
Այսօր տեղի ունենալիք 9-րդ տուրում Բագատուրովը սպիտակներով մրցելու է Էդուարդաս Ռոզենտալիսի, իսկ Պողոսյանը էլ ՝սևերով Բրազիլիայի պատվիրակ Կասուո Օկամուրայի հետ :
Շվեյցարական մրցակարգով անցկացվող տղամարդկանց մրցաշարում ՝11տուրով, կանանց մրցաշարում ՝ 9տուրով ընթացող այս ստուգատեսում աշխարհի չեմպիոնները հայտնի կդառնան նոյեմբերի 21-ին:
Արամ Ուգուջյան