«Անոնիմուս» հաքերների հայնտի խումբը կոտրել է ԻԼԻՊ-ի գրոհայիններին պատկանող 5.5 հազար օգտահաշիվ: Պորտալի ղեկավարությունն արդեն արգելափակել է նրանցից 900-ը: Շարժման ակտիվիաստները կատարված աշխատանքի մասին տվյալները հրապարակել են բացահայտ կերպով, հայտնում է lifenews-ը:
Նրանք հայտարարել են նաև վիրտուալ պատերազմ ԻԼԻՊ-ին, որի առաջին փուլն էլ դարձավ տվյալ քայլը: Ահաբեկիչներին ուղղված ուղերձում ակտիվիստները զգուշացրել են.«Սպասեք մեզ»:
Ավելի վաղ «Անոնիմուսը» համացանցում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ խոստանում է վրեժխնդիր լինել ահաբեկչական խմբավորումից: Հաքերների խոսքով՝ Փարիզում ահաբեկչությունները չպետք է անպատիժ մնան: