Օրերս տեղի է ունեցել Հայաստան­ ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ ներդրողները վաղուց գնահատել են Հայաստանի հնարավորությունները, մասնավորապես ծառայությունների, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, խորհրդատվության ոլորտներում:
Հարկ է նշել, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև վերջերս ստորագրված առևտրի ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը նոր պայմաններ է ստեղծում ներդրումների, ապրանքաշրջանառության և առևտրի խրախուսման համար:

 


ՀՀ-­ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գնահատմամբ' Հայաստանում ամերիկյան բիզնեսի համար կան իրական հնարավորություններ, եթե դրա համար ստեղծվեն նպաստավոր պայմաններ: Հատկանշական է, որ դեսպանը կարևորել է խաղի հավասար պայմանների ապահովումը բոլոր օտարերկրյա ներդրողների համար:
Ամերիկացի դիվանագետի խոսքով նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև այն տեխնիկական հարցերին, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել առևտրի համար' ձգտելով բիզնես գործունեությունը դարձնել որքան հնարավոր է դյուրին:­

 


Հատկանշական է, որ Հայաստան­ ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված են նաև մտավոր սեփականության իրավունքին, մաքսային ձևակերպումներին, առևտրի տեխնիկական խոչըդոտներին, գյուղատնտեսական սանիտարական միջոցառումներին վերաբերող հարցեր:

 


Տնտեսական անկյուն