Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում նկատելիորեն ավելացել են հետեւյալ սննդամթերքների արտադրությունը' լիկյորինը' 14 անգամ, թանինը' 4,8 անգամ, կաթնասերինը' 4,4 անգամ, կաթնասերինը' 2,3 անգամ, թթվասերինը' 88,5 տոկոսով, պաղպաղակինը' 52 տոկոսով, ձկան պահածոներինը' 8 անգամ, մսի պահածոներինը' 2,9 անգամ, խեցգետնի պահածոներինը' 24,1 տոկոսով, մրգի պահածոներինը' 41,8 տոկոսով, կեֆիրինը' 92,1 տոկոսով, մածնինը' 48 տոկոսով, ձավարեղենինը' 20,3 տոկոսով, յոգուրտինը' 56,3 տոկոսով, մայոնեզինը' 51,5 տոկոսով, սիգարետներինը' 43,3 տոկոսով, էթիլային սպիրտինը' 68,1 տոկոսով, կետչուպինը' 17,8 տոկոսով:

 


Մյուս սննդատեսակներից, կաթնաշոռի արտադրության ծավալներն ավելացել են 9,7 տոկոսով, գինու արտադրությանը' 5,2 տոկոսով, շամպայնինը' 1,9 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինը' 3,1 տոկոսով, աղբյուրի ջրինը' 2,3 տոկոսով:

 


Կաթի արտադրությունն ավելացել է 4,8 տոկոսով, պանրինը' 2,2 տոկոսով, մսինը' 0,7 տոկոսով:
Նվազել են կենդանական եւ բուսական յուղերի, մակարոնեղենի, հրուշակեղենի, հացի, ալյուրի, մսի կիսապատրաստուկների, կոնյակի, գարեջրի, հանքային ջրերի, մսաթմթերքների' ներառյալ երշիկեղենը, աղի, չորացած մրգերի, բնական հյութերի, պանրիկների արտադրության ծավալները:

 

Կարինա Սանթրոսյան