Սիրիայի Դեմոկրատկան ուժեր,, (QSD) միաովորման մամուլի խոսնակ Ալի Թալալը հանդես է եկել քրդերենով հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է , որ QSD-ն նպատակ ունի հասնել հեղափոխության տարածաշրջանում և ձևավորել նոր պետականություն, որն էլ կլինի տարածաշրջանի խաղաղության հիմնաքարը: QSD-ի անմիջական մասնակցությամբ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 15-ը Սիրիայում ԻՊ-ից ազատագրվել են բազմաթիվ քաղաքներ և գյուղեր, առգրավվել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

 

Ընդհանուր առմամաբ QSD-ն ազատագրել է 1362 քառ. կմ տարածք 196 բնակավայրով: Հայտարարության մեջ նշվում է նաև , որ QSD-ի գործողությունների արդյունքում զոհվել են ավելի քան 493 ԻՊ-ի ահաբեկիչներ, 33 QSD-ի մարտիկներ , իսկ 53-ը վիրավորվել են, ինչպես նաև զոհվել է 4 խաղաղ բնակիչ:Ազատագրված բնակավայրերը գտնվում են քրդական ցեղերի միավորման տիրապետության տակ:

 

Կիլիկիա Հայաստան