Նախորդ տարվա վերջը և այս տարվա սկիզբը լի էին տնտեսկան ցնցումներով, որոնք պայմանավորված էին միջազգային շուկայում ռուբլու արժեզրկմամբ, որը իր հերթին բերեց ՌԴ-ից եկող տրանսվերտների կրճատման, Ռուսաստանի հանդեպ կիրառվող սանկցիաներով, որը բնականաբար իր ազդեցություն ունեցավ ՀՀ-ի արտահաման ծավալների վրա: Ուստի կարճաժամկետ հատվածում դրական սպասելիքները չափազանց փոքր են։
Իհարկե տարեսկզբի համեմատ ցնցումները փոքր ինչ մեղմացան, սակայն Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածի բացասական ազդեցություններն այս տարի ոչ մի կերպ չեն դադարում։ Ավելին, որոշ առումներով ազդեցությունները գնալով խորանում են։

 


Թեև դրանք թուլացնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը տալիս են իրենց արդյունքը, այնուհանդերձ բարձր ռիսկերը շարունակում են պահպանվել։
Այդ պայմաններում չարդարացված լավատեսությունը որեւէ լավ բանի չի կարող բերել։ Ընդհակառակը՝ այն կարող է լուրջ հարված հասցնել ինչպես տնտեսությանը, այնպես էլ երկրի ֆինանսական կայունությանը։ Թերևս դա էլ ստիպում է կառավարությանն ավելի զգուշավոր լինել հաջորդ տարվա տնտեսական զարգացումները պլանավորելիս։
Արտաքին ուղղակի ֆինանսական հոսքերի և առաջին հերթին ֆիզիկական անձանց փոխանցումները զգալիորեն կրճատվել են։ Հայաստանի տնտեսության համար առայժմ դրական հեռանկարներ չի խոստանում նաև հումքային ապրանքների համաշխարհային շուկան։ Այս ոլորտում, գները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ ճգնաժամային վիճակից։

 


Միայն այս երկու ոլորտներից թելադրված ռիսկերը բավարար են պատկերացնելու համար, թե ՀՀ-ը տնտեսությունն ինչպիսի լուրջ մարտահրավերների առջև կարող է հայտնվել նաև հաջորդ տարվա ընթացքում։ Այդ պայմաններում միանգամայն տրամաբանական են տնտեսական միջավայրի նկատմամբ զգուշավոր ակնկալիքներն առաջիկա տարվա համար։

 

Նարեկ Սարգսյան